Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ակամա զուգահեռներ

Ակամա զուգահեռներ
29.10.2024 | 14:30

Առաջին նկարում պատկերված է խորհրդային զորավար Գեորգի Ժուկովը:

Երկրորդ նկարում Նոր Հայաստանի բարձրաստիճան զինվորական Ասրյան Էդվարդը:

Նրանցից առաջինը ԽՍՀՄ-ի, երկրորդը` Նոր Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն (էր) է:

Նրանցից առաջինը հաղթեց 2-րդ Համաշխարհային պատերազմում, երկրորդը ...

Ադոլֆ Հիտլերն ասում էր, որ «եթե գերմանական բանակում լիներ գեթ մեկ Ժուկով, ապա Գերմանիան վաղուց կգրավեր աշխարհը»:

Իսկ ի՞նչ է ասել Ալիև Իլհամն Ասրյան Էդվարդի մասին: Ոչինչ չի ասել:

Ասրյան Էդվարդը հայտնի է միայն Ջերմուկի տարածք ներթափանցած ադրբեջանցիների վերաբերյալ «դարակազմիկ» մտքերով:

Մասնավորապես` Ասրյան Էդվարդն ասել էր, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցիները «շրջափակման մեջ մնան, կիսասոված մնան, կգնան»:

Դե, այժմ համեմատեք և պատկերացրեք, թե որտեղ ենք հայտնվել մենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ